«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում հայտարարել է, թե իբր բռնության է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Անդրադառնալով վերոնշյալին` խորհրդարանական ընդդիմության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը սրանով 441 հոդվածն է խախտել (իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը):
— «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» օրենքով ոչ միայն վարչապետը, այլեւ նրա ընտանիքի անդամները հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ: Եվ եթե պետական պահպանության օբյեկտի նկատմամբ իրականացված լիներ որեւէ հանցագործություն, բռնություն, ապա այդ մասին անպայման հաղորդագրություն պետք է տարածեր ՊՊԾ-ն, ոստիկանությունը կամ ՔԿ-ն: Քանի որ նման հայտարարություն չկա, նշանակում է, որ ԱԺ նախագահի տեղեկությունները առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերը այլ աղբյուրներից ստացած ինֆորմացիայի վրա»:
Նյութի աղբյուրն ՝ այստեղ