ԶՈւ կարգապահական սահմանափակումները բավականին ուշացած են. փորձագետ

ԶՈւ կարգապահական սահմանափակումները բավականին ուշացած են. փորձագետ

Ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊՆ–ի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում։
Չպետք է մոռանալ, որ սմարթֆոնների օգտագործումը բանակում թույլատրվել էր 2018 թվականի հեղափոխությունից հետո, իսկ դրանից երկու տարի անց այդ որոշման վատ հետևանքները մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը` հավելելով, որ ՀՀ զինված ուժերում սմարթֆոնների օգտագործման արգելքը թեև արդարացված, սակայն բավականին ուշացած է։
ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` փոփոխություններ են կատարվել «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում։ Մասնավորապես զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները վերաբերում են ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքին։ Օրինագծով սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքները։

Մանրամասն ՝ այստեղ 

Հետևեք մեզ՝ նաև  Telegram-ում 

Leave a Reply

Your email address will not be published.