«Հայրենիքը վտանգված է». ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է` Փաշինյանի հեռացման պահանջով

«Հայրենիքը վտանգված է». ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է` Փաշինյանի հեռացման պահանջով

 ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և մի շարք այլ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով։
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են «Միասին», «Հայրենիքը վտանգված է», «Միասին դեպի հաղթանակ» և այլ գրառումներով պաստառներ։
Բողոքի ակցիայի նպատակները սկզբում ներկայացրեց սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։ «Մենք նպատակ ունենք այսօրվա ձախորդ կառավարությանն ու իշխանավորներին հեռացնել իրենց աթոռներից։ Մեր երկրի դժբախտությունների պատճառը հենց այսօրվա իշխանությունն է։ Մենք նաև դիմում ենք ԱԺ–ին արդեն պարտադրանքի ոճով` ճանաչել Արցախի Հանրապետության ինքնուրույնությունը, անկախությունը։ Դիմում ենք նաև Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար, որովհետև այն Արցախի կյանքի ճանապարհն է»,– հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։
Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.