«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո մի քանի հարց ուղղեցինք իշխանական պատգամավորներին։ Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանին հարցրինք՝ դժվա՞ր է առերեսվել իրականության հետ եւ լսել «հանցավոր» կամ «հանցագործ իշխանություն» բառակապակցությունը։ «Չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց նա․ «Դուք հասկանում եք՝ ՀՀ քաղաքացիներին ադրբեջանցի անվանող խեղկատակին ի՞նչ պետք է լսել»։ Բայց մինչեւ դա էիք վրդովված։ «Ոչ, ինքն առնվազն զառանցում էր»։ Իսկ մոռացե՞լ եք ընդդիմադիր Փաշինյանի ելույթները, ինքն էլ է՞ր խեղկատակ, որ նման ելույթներ էր ունենում։ «ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին ադրբեջանցի եւ թուրք անվանողն առնվազն պետք է խեղկատակ լինի»։ Նախ՝ «թուրք» բառը վիրավորանք չէ, անգամ Փաշինյանն է դա հայտարարել, երկրորդ՝ Ղազարյանը բացատրեց, որ քաղաքացիներին ուղղված չէր իր ասածը, այլ՝ հեղափոխության շահառուներին։ «Նա ստում է․․․շահառուների՞ն․․․ ժողովուրդն է առաջադրել»։ Մարդը կարող է նման կարծիք ունենալ, բայց ԱԺ պատգամավորն իրավունք ունի՞ սպառնալ կարծիք հայտնելու համար։ «Մենք սպառնալիք չենք հնչեցրել, ընդամենը իրեն իր տեղն ենք ցույց տվել»։ Պարոն Բաքոյան, ստացվում է՝ նախկիններն ավելի ժողովրդավար էին, հանդուրժում էին Փաշինյանին, իսկ դուք՝ ոչ։ «Այդ համեմատությունը, խնդրում եմ, մի արեք»։
Մանրամասն ՝ այստեղ