Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցում երկհարկանի տուն է այրվել

Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցում երկհարկանի տուն է այրվել

Ապրիլի 5-ին, ժամը 02:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։23-ին, մարվել՝ 04։33-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 70 քմ, չբնակեցված) և կից տան բաց պատշգամբի տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 2 քմ հատված

Հետևեք մեզ ՝ նաև  Telegram-ում

Leave a Reply

Your email address will not be published.