Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան

Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան

Ռուս խաղաղապահները գործում են բարդ պայմաններում, և նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների վերադարձն իրենց տներ: Մեքենաներին ուղեկցել է ՌԴ խաղաղապահների շարասյունը։
Լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, կարող է դատել միայն ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Սակայն դեսպանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է նրանց լիազորությունների շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Նրանք աշխատում են նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։
«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում խաղաղապահները։ Այս մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,–հավելել է դիվանագետը։
Մանրամասն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.