Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։ Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ  Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենաները և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ ՌԴ խաղաղապահները 5 ժամ բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։

«Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։ 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։ Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։ Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.