«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունման արդյունքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հարկային մարմինը հնարավորություն կունենա իրականացնելու համալիր հարկային ստուգում։ Առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Օրենսգրքի 335-րդ հոդվածի ներկայիս կարգավորումներով հարկային մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հարկային ստուգում իրականացնելու հնարավորություն սահմանված չէ։
2022 թ.-ի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-593-Ն օրենքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, օրենսգրքի 156-րդ հոդվածի լրացմամբ ֆիզիկական անձանց համար սահմանվել է եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու պարտականություն։ Մասնավորաբար՝ նախատեսվել է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկներ չներկայացնող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ օրենսգրքի 53րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ։
Մանրամասն ՝ այստեղ