Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին

Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է շարունակեն միջազգային դիվանագիտական ջանքերը Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարման ուղղությամբ։
Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կատարվում։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միջադեպին, երբ ադրբեջանցիները չէին թույլատրել Գորիսից Ստեփանակերտ մեկնողներին գնալ սեփական տներ։
«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից Ստեփանակերտ են գնալիս եղել, թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում մեր հնչեցրած գնահատականները, որոնք առավել ևս սրվում են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման ֆոնին»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հավելեց, որ հումանիտար իրավիճակը ԼՂ–ում շարունակում է մնալ լարված` Լաչինի միջանցքը փակված լինելու հետևանքով։ ԼՂ–ում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում են դադարեցված մնալ։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.