Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման հարցով իրավիճակը բարելավվել է. Փաշինյան

Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման հարցով իրավիճակը բարելավվել է. Փաշինյան

Այսօր կառավարուփյան նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, իսկ 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
 Կառավարության նիստի մեկնարկից առաջ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց , որ Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։
ԱԱԾ–ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքին կապող նոր` Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ–Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց սահմանի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
«Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։ Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԱԾ–ն` հայտնելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում քարտեզների տարընթերցումներ են ի հայտ եկել։ Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ կատարել սահմանից 100-300 առաջ ՀՀ տարածքում»,–ասել է  Փաշինյանը։
Մանրամասները ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.