Սյունիքի մարզում 40 նոր կրթահամալիրներ են ստեղծվում, մեկը` Տեղ գյուղում

Սյունիքի մարզում 40 նոր կրթահամալիրներ են ստեղծվում, մեկը` Տեղ գյուղում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում այսօր ընդունվել է որոշում , որի համաձայն ՀՀ պետական բյուջեից 440 290 000 դրամ կտրամադրվի Սյունիքի մարզում նոր որակյալ կրթահամալիրների ստեղծման նպատակով նախագծահետազոտական ծախսեր կատարելու համար։
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների Սյունիքի մարզի 40 գյուղական բնակավայրերում նախատեսվում է ստեղծել կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, թե՛ ոչ ֆորմալ կրթության ծրագրեր երեխաների և մեծահասակների համար։ Կրթահամալիրները հագեցած կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով ու այլ գույքով, կունենան մարրզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր` կրթահամալիրը վերածելով համայքային կենտրոնի», –որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախատեսված 40 կրթահամալիրներից 7-ը կառուցվելու են Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքներում:
40 կրթահամալիրներից 36-ը–ը նոր են կառուցվելու, 3 մոդուլային դպրոցներն արդեն կառուցման փուլում են, իսկ Տեղ գյուղի դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու է կրթահամալիրի։
Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.