Հայաստանում մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հայաստանում մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ Հաայստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 278 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.