«Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ազատ են արձակվել

«Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ազատ են արձակվել

«Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Sputnik Արմենիա»-ից։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ։

Ըստ գործի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։

Մանրամասներն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.