Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Շուշիի մերձակայքում։ ԱՀ ՆԳՆ-ն հերթական հաղորդագրությունն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 4-ին ադրբեջանցիները կանգնեցրել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ ուղևորվող ավտոմեքենան, որի մեջ եղել են մի խումբ քաղաքացիական անձինք, որոնց թվում նաև կանայք, տարեցներ ու երեխաներ։ Դեպքի առթիվ հայտարարություններ էին տարածել Արցախի պետական կառույցները։
Մանրամասն ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում