Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ ապրիլի 29-ից մայիսի 5-ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։

Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու պտուղների աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել, նախալեռնային շրջաններում սկսվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։

Նախալեռնային շրջաններում առաջացել են կարտոֆիլի ծիլերը, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի ցանքը։

Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին։

Վնասների մասին տեղեկատվությունը ճշտվում է։

Leave a Reply

Your email address will not be published.