15 զինվորի կյանք խլած կացարանի հրդեհի գործով հարցաքննվել է կապիտանը, որը պաշտոնական վարկածով հրդեհի գլխավոր գործող անձն է, գրեթե մեկ ամիս անց՝ Այրվածքանաբանության ազգային կենտրոնում ցուցմունք է տվել։ Ըստ մեղադրանքի նա է անզգուշությամբ հրդեհել կացարանը։ Նրա փաստաբան Հովսեփ Սարգսյան Նյուզ․ ամի- հետ զրույցում ցուցմունքից մանրամասներ է ներկայացրել, նշելով, որ կապիտան Եղիշե Հակոբյանն իր ցուցմունքում ասել է, որ վառարանը վառելու համար ոչ թե կացարանից, այլ մոտիկ տեղից պլաստմասե ամանով բենզին է բերել, որովհետև այլ նյութեր չեն եղել վառելու համար, ունեցել են փայտանյութ, որը թաց է եղել։
Մանրամասները՝ Bac TV-ի պատրաստած ռեպորտաժում։