Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6-ամյա տղա: Ըստ հարազատների՝ երեխան վնասվածքներն ստացել է տրակտորի կցորդիչից վայր ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծանր:
Անմիջապես կազմակերպվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հրավիրվել են նեղ մասնագետներ, այդ թվում՝ վնասվածքաբան, նյարդաբան, վիրաբույժ եւ ռեանիմատոլոգ: Բուժանձնակազմը ցուցաբերել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Փոքրիկի վիճակը կայունացվել է: Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւան՝ նեղ մասնագիտացված բժշկական հաստատություն: