Կգա ժամանակը՝ կիմանաք, թե ում պատճառով կորցրինք Շուշին, հինգերորդ շարասյուն կա. Քյարամյան

Կգա ժամանակը՝ կիմանաք, թե ում պատճառով կորցրինք Շուշին, հինգերորդ շարասյուն կա. Քյարամյան

Կգա ժամանակը՝ կիմանաք, թե ում պատճառով կորցրինք Շուշին, հինգերորդ շարասյուն կա։

«Քրեական գործի նախաքննությունն ամբողջությամբ ավարտվել է այդ մասով։ Այդ օրերին որպես կամավոր էի այնտեղ։ Շատ ուրախ կլինեի, որ շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին և միգուցե այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք։

Ժամանակը կգա և կերևա ով է դավաճան, ով է փոքրոգի գումարով, ինչ որ այլ շահերով տոգորված հարցեր տվողը։ 5-րդ շարասյուն բանակում կար, ենթադրում եմ հիմա էլ կա։ Այդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում։ Դրանց մի մասի ընթացքը լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը նախաքննական շահերից ելնելով դեռևս չի հանրայնացվել։

Կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով պարտվեցինք, ինչի պատճառով պարտվեցինք, պարտության հանգամանքները ոնց սկսվեց ու ավարտվեց, ես ձեզ խոստանում եմ»,-ասել է Քյարամյանը։

Leave a Reply

Your email address will not be published.