Բանակցություններում հայտնի սկզբունք կա, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չի, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չի, «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանը։
«Կարծում եմ՝ այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենանք, որովհետև բանակցային գործընթաց է, և պետք է հասկանանք, որ, այո՛, կարող է որոշ հարցերում եղել են առաջընթացներ, որոնք ամենահիմնարարը չեն», – ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, թե մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպում է լինելու Փաշինյանի և Ալիևի միջև, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում.
«Դրան միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»։