Այս պահին դեռ որոշված չի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համաձայնության փաստաթուղթը որ քաղաքական վեկտորում կստորագրվի, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողների հարցին, թե հայկական կողմը որի՞ն է հակված՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական կողմի հովանու ներքո կլինեն ստորագրությունները՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Դա այս պահին որևէ ձև որոշված չի։ Որտեղ որ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»։