Կքանդե՞ն արդյոք «Նեմեսիսի» հուշարձանը, թե՞ ոչ՝ Հայաստանի ներքին հարցն է, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», – ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի հուշարձանը։
«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», – ասել էր Չավուշօղլուն։