Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին Արցախից հիվանդներ տեղափոխել Հայաստան

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին Արցախից հիվանդներ տեղափոխել Հայաստան

Ադրբեջանի իշխանությունը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։

«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ», – «Թվիթեր»-ում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Leave a Reply

Your email address will not be published.