«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել՝ առաջ ենք գնում»․ Ադրբեջանը կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել՝ առաջ ենք գնում»․ Ադրբեջանը կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը

Ադրբեջանը 2023 թվականի պետական բյուջեում կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սպառնալիքներն աճում են, և պետք է կարողանան հաղթահարել ցանկացած սպառնալիք։

«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգված և շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում», – ասել է նա

Leave a Reply

Your email address will not be published.