Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա

Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա

Ադրբեջանի նպատակն է նվազեցել հայ գերիների թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Դա, ըստ նրա, նվազեցնում է պատասխանատվությունը։

«Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- նշեց նա։

Թաթոյանն ասաց, թե առնվազն 80 դեպք կա, որ հայերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։Թաթոյանն ասաց, թե ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ։Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասաց, թե 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։

Leave a Reply

Your email address will not be published.