Կլինեն այլ հանդիպումներ ևս. փոխնախարարը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին

Կլինեն այլ հանդիպումներ ևս. փոխնախարարը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը արել է հնարավորը, որ ստեղծվի դրական մթնոլորտ:

«Իսկապես արդյունավետ փուլ էր՝ մոտեցնել դիրքորոշումները հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս», -լրագրողների հետ զրույցում ասաց  Հովհաննիսյանը:

Leave a Reply

Your email address will not be published.