Ասրյան․ Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելության հասնելու ուղղությամբ

Ասրյան․ Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելության հասնելու ուղղությամբ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային ուղեկցող պատվիրակության անդամներից է, պետական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերն ամենօրյա աշխատանքներ է տանում հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելություն ստանձնելուուղղությամբ։

Sputnik Արմենիայի  տվյալներով Ասրյանը նշել է, որ Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք օր օրի։ Իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ` էլ ավելի բարելավելու դիրքերը հակառակորդի նկատմամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են։

Նրա գնահատմամբ`սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերականորեն կայուն է, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: ԳՇ պետի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտման հակառակորդի նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, սակայն ամեն ինչ ՀՀ ԶՈւ հսկողության տակ է։

Leave a Reply

Your email address will not be published.