Չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ

Չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, Երևանում այսօր հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան:

«Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։

Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի և երկու երկրների բնակչությունների համար», – ասաց Կոլոնան։

«Ես դա ասել եմ նաև Բաքվում։ Ադրբեջանական ուժերի առաջխաղացումներին հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելը։ Հակառակը՝ կասեինք, եթե դուք առաջխաղացում ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան», – հայտարարեց ֆրանսիացի նախարարը։

Նյութը՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.