Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջարկներ հնչել են, Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել դրանց քննարկման մեջ. Միրզոյան

Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջարկներ հնչել են, Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել դրանց քննարկման մեջ. Միրզոյան

Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ավելին, մենք կարծում ենք, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է անխափան և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է։ Մնացած ամեն ինչ, ինչ վերաբերում է և կարող է վերաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի ձևաչափով», – ասաց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողությունից՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց.

«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից հրապարակային առաջարկներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»։

 

Leave a Reply

Your email address will not be published.