Քննչական կոմիտեն և TikTok-ը կաշխատեն միասին

Քննչական կոմիտեն և TikTok-ը կաշխատեն միասին

ՀՀ քննչական կոմիտեն և TikTok ընկերությունը գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի և ТikTok-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։

Leave a Reply

Your email address will not be published.