Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նորանշանակ նախագահ Տիգրան Պետրոսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ փաստացի ադրբեջանցիներն են վերահսկում Լաչինի միջանցքը։
Խոսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպման մասին՝ նա ասել է, որ հանդիպման ժամանակ Լենցովին ասել են, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և որ իրենցից ակընկալում են Լաչինի միջանցքի ապաշրջափակում ամենակարճ ժամկետում։
«Լենցովին ասել ենք, որ եթե կարճ ժամանակում չապաշրջափակվի միջանցքը, կնշանակի, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը: Եթե նրան չապաշրջափակեն ճանապարհը սեղմ ժամկետում, մենք մեզ իրավունք ենք վերապահում դիմելու ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններին, և գործելու ենք այնպես, ինչպես կկամենանք»,-ասել է Պետրոսյանը։
Ըստ Պետրոսյանի, Լենցովն իրենց վստահեցրել է, որ իր գլխավոր խնդիրը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է։ Հակաճգնաժամային խորհրդի նախագահը նշել է, որ առաջիկա օրերին ամեն ինչ արդեն պարզ կլինի։
Մանրամասներն՝ այստեղ