Թող այդ հարցին պատասխանի ՀՀ ոմն առաջնորդը. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ Դադիվանքը լքելու Ադրբեջանի պահանջի մասին

Թող այդ հարցին պատասխանի ՀՀ ոմն առաջնորդը. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ Դադիվանքը լքելու Ադրբեջանի պահանջի մասին

Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:

«Նրանք ինչ ուզում ասում են, որովհետև ՀՀ առաջնորդը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն: Գնացեք, այդ հարցը հենց նրան տվեք, թե ինչ է մտածում այդ կապակցությամբ», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին բոլոր  վանականները, ինքը գտնվում են Դադիվանքում, իր հողի վրա, իր տան մեջ և իր եկեղեցում:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը։

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը», – APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Նյութը՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.