Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու հարցում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա․ Պեսկովը՝ վաշինգտոնյան հանդիպումների մասին

Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու հարցում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա․ Պեսկովը՝ վաշինգտոնյան հանդիպումների մասին

Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու գործընթացում Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումն ու բանակցությունները։

«Առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելուն ուղղված հնարավոր համատեղ քայլերի մշակումը առաջին հերթին հնարավոր է, իհարկե, այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են՝ Ռուսաստանի հետ միասին»,- հավելել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ «կարգավորմանը նպաստող այլ իրավական հիմքեր առայժմ գոյություն չունեն, ուստի եռակողմ պայմանավորվածությունները ընդհանրապես այլընտրանք չունեն»։

ՌԴ նախագահի խոսնակը նշել է նաև, որ եռակողմ փաստաթղթերի վրա հիմնված ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգավորմանը, կողջունվի։

«Բայց մենք գիտենք նաև, որ տարբեր փորձեր են արվում, որոնք խարխլում են կարգավորման հիմքերը։ Հույս ունենանք, որ տվյալ դեպքում խոսքն առաջին տարբերակի մասին է (աջակցություն՝ հիմնված եռակողմ փաստաթղթերի վրա-խմբ․)»,- ընդգծել է Պեսկովը։

Նյութն՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.