ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. քննարկում Միացյալ Թագավորության Համայնքների պալատում

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. քննարկում Միացյալ Թագավորության Համայնքների պալատում

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից՝ ուղղված Ֆորին Օֆիսի ղեկավար Ջեյմս Քլևերլիին և Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիին։

Հարցուպատասխանի ժամանակ Ջայլզ Ուոթլինգը (Պահպանողական կուսակցություն) հարց է բարձրացրել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ կառավարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ։

Լեո Դոհերթին պատասխանել է, որ ՄԹ-ն մեծապես կարևորում է հարաբերությունները երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և գտնում է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում և որ խաղաղ բանակցությունները կարող են կայունություն և բարգավաճում հաստատել տարածաշրջանում։

«Մենք կոչ ենք անում կողմերին ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ՝ ապահովելու տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», – նշել է Լեո Դոհերթին։

Ջայլզ Ուոթլինգն այնուհետև հարց է բարձրացրել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ՝ նշելով, որ օրեր առաջ ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ այցելել է Սենոտաֆ հուշահամալիր և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ինչու ՄԹ կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ դա արել են շատ այլ երկրներ», – հարցրել է Ուոթլինգը։

Լեո Դոհերթին պատասխանել է․

«Դա շատ զգայուն հարց է։ ՄԹ կառավարության դիրքորոշումն է, որ դատական մարմինը, այլ ոչ թե գործադիրը պետք է անդրադառնա ցեղասպանությունների ճանաչմանը։ Մենք ճանաչում ենք միայն այն հանցագործությունները, որոնք ճանաչված են միջազգային իրավական մարմինների կողմից։ Դա վճռորոշ գործոն է»։

Մանրամասներն՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.