Միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է նաև ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունենում միջազգային իրադրության հետագա զարգացման վրա», – ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացված են, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների:
«Այսինքն՝ այն համակարգը, որ ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ», – ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե համապարփակ խաղաղությունը կարող է ապահովել կամ երաշխավորել ՀՀ անվտանգությունը:
«Եթե ապահովողն ինչ-որ մեկն է, նշանակում է, որ անվտանգային սպառնալիքը մեծ է, խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը», – նշեց նա:
Վարչապետը իրատեսական է համարում խաղաղությունը, բայց պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել՝ ինչպես է հնարավոր խաղաղությունը:
Մանրամասներն՝ այստեղ