Արդյոք հայ վանականները կլքեն Դադիվանքը. Բացառիկ մանրամասներ(տեսանյութ)

Արդյոք հայ վանականները կլքեն Դադիվանքը. Բացառիկ մանրամասներ(տեսանյութ)

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի Դադիվանք բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և որԴադիվանք գյուղում գտնվող Դադիվանքը վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո և այնտեղ կտեղակայվեն ռուս զինծառայողներ։ Ըստ պայմանավորվածության Դադիվանքում հոգևոր ծառայություն պետք է իրականցանեն հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, իսկ հայ ուխտավորները ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարող են այցելել վանական համալիր։ Սակայն Ադրբեջանը այսօր էլ հետ չի կանգնում իր նկրտումներից։ Նախօրեին Ադրբեջանը հայ հոգեւորականներին Դադիվանքից վտարելու պահանջ է ներկայացրել։ Ըստ Ադրբեջանի պահանջի Հայ վանականները պետք է Դադիվանքը, այս մասին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։ Նախագահն ասել է, որ հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ, քանի որ այն այն պատկանում է կովկասյան Ալբանիային, եւ վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից։ Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են զանգվածաբար ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը։

Մանրամասները՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Leave a Reply

Your email address will not be published.