«Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների մասին որոշումը կայացվում է ոչ թե Կիևում, այլ Վաշինգթոնում. Կիևն իրականացնում է այն, ինչ ասվում է»,- BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հարցին: Ավելի վաղ Մոսկվան պնդել էր, որ ուկրաինական ԱԹՍ-ներն են փորձել հարվածել Կրեմլում Պուտինի նստավայրին: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենք Կրեմլին չեն հարվածել:
Նման գործողությունների մասին որոշումը կայացվում է ոչ թե Կիևում, այլ Վաշինգթոնում.Դմիտրի Պեսկովը մեղադրում է ԱՄՆ-ին