«Արցախը մեզ հետաքրքրում է, և այս ստորագրահավաքը դրա մասին է»․ Թագուհի Թովմասյան (լուսանկարներ)

«Արցախը մեզ հետաքրքրում է, և այս ստորագրահավաքը դրա մասին է»․ Թագուհի Թովմասյան (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն է, ինչ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր օգնական Օքսաննա Բալայանի հետ անցկացնում է ստորագրահավաք՝ Բերձորում ապօրինի անցակետ դնելու հարցի լուծման համար: Ստորագրահավաքն անցկացվում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ Թումանյան և Աբովյան փողոցների հատման խաչմերուկում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցակետը տեղադրել էր 2023 թվականի ապրիլի 24-ից՝ խախտելով 2020 թականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության դրույթները։Վայրը՝ որտեղ տեղադրվել է անցակետը նախկինում գտնվում  էր ռուս խաղաղապահների հսկողության տակ։

«Արդեն կես ժամ է ինչ սկսել ենք ստորագրահաքը և արդեն  400 ստորագրություն ունենք։ Մենք այս քայլով ապացուցում ենք, որ Արցախը մեկ չէ մեզ համար և մենք՝ Հայաստանի բնակիչներով կանգնած ենք արցախահայության կողքին»։ Այսպես հիմնավորեց իր ակցիան Թագուհի Թովմասյանը։

Ստորագրահավաքի հանդեպ հետաքրքրված էին ինչպես երիտասարդները այնպես է տարեցները։ Ստորագրահավաքին միացած 96 ամյա տղամարդն էլ կոչ է արել, որ մասնակցել է բոլոր ցոււյցերին, սխալվել և ընտրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա միակ փրկությունը միասնական դառնալու մեջ է։

Ստորագրահավաքին մասնակցել է նա Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը։

Թագուհի Թովմասյանի ակցիային միացել էին նաև հայտնիները։ Երգահան Ավետ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ այս ստորագրությունները կհասնեն բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն, այնուհետ հավելել է, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում չի լինի Արցախում։

Հեղինակ՝ Ժաննա Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published.