Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ դա սխալ որոշում էր։ Այդ մասին նա ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում՝ նշելով, որ որոշման իրականացումն էլ եղել է սխալ։Նա նշել է, որ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։
«Կառավարությունը չէ այդ որոշումը կայացրել։ Ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում։