ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:

«Հաճելի է լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանը այլընտրանք չկա:ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – Twitter-ի միկրոբլոգում գրել է Կոլոմինան։

Leave a Reply

Your email address will not be published.