600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում

600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում

Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերով անցնելու համար շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը բոլոր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակվել է մարտի 18-ին առավոտյան` վատ եղանակի պատճառով։

Ներկա պահին մոտ 300 հայկական բեռնատար սպասում է վրացական կողմում` դեպի Ռուսաստան ճանապարհին, շուրջ այդքան էլ ռուսական կողմում է` դեպի Հայաստան ճանապարհին։

Ռազմավարական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published.