Լավրովը նշել է, թե ինչ միջոցներով կբացվի Լաչինի միջանցքը․ Միջազգային լուրեր (տեսանյութ)

Լավրովը նշել է, թե ինչ միջոցներով կբացվի Լաչինի միջանցքը․ Միջազգային լուրեր (տեսանյութ)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն երկօրյա այցով մեկնել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որտեղ քննարկվել են Հայ- ադրբեջանական հարաբերությունները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է, որ իրենց միջազգային գործընկերներից շատերը հետաքրքրված են՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին, այնուհետև հավելել է՝, որ իրենք ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Պուտինը, ողջունում են իրավիճակը կայունացնող ցանկացած ջանք, որ հնարավորություն կստեղծի այստեղ գտնվող բոլոր երկրներին համագործակցել՝ փոխադարձ հարգանքի ու շահերի հիման վրա։ Ալիևն ասել է, որ հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published.