Ինչի՞ վրա Է ծախսվելու կառավարական առանձնատների սպասարկմանն ուղղված ավել գումարը

Ինչի՞ վրա Է ծախսվելու կառավարական առանձնատների սպասարկմանն ուղղված ավել գումարը

Կառավարական առանձնատների պահպանությամբ եւ սպասարկմամբ զբաղվող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը Հրապարակի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչի համար է ՊՈԱԿ-ին այս տարի ավելի շատ՝ շուրջ 73 մլն դրամ ավելի գումար հատկացվել պետական բյուջեից, քան նախորդ տարի։

ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանը պատասխանել է, որ հավելյալ գումարի կեսից ավելին ուղղվելու է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին․ ««Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը 2023 թվականին «Դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի շրջանակում 2022 թվականի համեմատ հատկացվել է 72 641,600 դրամ ավել գումար, որից 38 մլն 897 հազ. դրամը՝ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» տնտեսագիտական հոդվածով»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։ Ըստ Վարդուհի Հարությունյանի՝ հավելյալ գումարից 18 միլիոնը կոմունալ վճարումներին է ուղղվելու, քանի որ կառավարական առանձնատների բնակիչների թիվը մեծացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.