Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու հետ։
Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր նվազագույն հաշվով: 51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը, որն առաջին խաղն է անցկացնում ազգային հավաքականում, հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց «Բավարիա 2-ի» հարձակվողը խփեց իր երկրորդ գոլն ու առաջ մղեց Հայաստանի թիմին:
83-րդ րոպեին Քրիստոֆին էլ հավասարեցրեց հաշիվը՝ 2-2: