ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ․

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ․

ԵԽ ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի, այս օրերին գտնվում են Հայաստանում: Նրանք այժմ մամուլի ասուլիսով են հանդես գալիս։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո Թվիթերի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.

«Սա Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է Երևանում։ Մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են էթնիկ զտումների՝ հայերի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը դատարկվում է, ներխուժումն անխուսափելի է։ Աջակցեք հայ ժողովրդին»։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 21-ին, Էջմիածնում ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությանը նաև հյուրընկալել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Leave a Reply

Your email address will not be published.