«90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին

«90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին

Նիկոլ Փաշինյանի և Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հանդիպումը մոտ 1 ժամ է տևել, ArmeniaSputnik-ին ասել է ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Ոսկեպարցիներին խոստացել է, որ մեր ուզած ձևով կլուծի սահմանազատման խնդիրը։ Իր ասելով` տարածքները չեն հանձնվելու։ Ներքին Ոսկեպարից` գետից այս կողմ, որ հակառակորդը պիտի գար նստեր, հիմա էդ մտքից պիտի հրաժարվեն։ Առաջարկեց ամեն դեպքում այլընտրանքային ճանապարհ կառուցել, ժողովուրդը դեմ գտնվեց», – պատմել է նա։

Հանդիպմանը ներկա Մախսուդյանը հարց է տվել Վերին Ոսկեպարի մասով, ասել է` փորձելու ենք մեր անկլավների հետ փոխանակել, բայց չգիտի` դա ոնց պիտի արվի։

Leave a Reply

Your email address will not be published.