Նոր Զելանդիայում 23 մարդ Է անհետ կորել․ Միջազգային լուրեր (տեսանյութ)

Նոր Զելանդիայում 23 մարդ Է անհետ կորել․ Միջազգային լուրեր (տեսանյութ)

Ուղիղ 1 տարի առաջ այս օրը Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Պատերազմից 1 տարի անց կան հարյուր հազարավոր զոհեր, միլիոնավոր փախստականներ, ավերված քաղաքներ ու գյուղեր, ինչպես նաև չկա որոշակիություն, թե երբ կարող է ավարտվել պատերազմը։ Ուկրաինային աջակից պետությունները աշխարհի տարբեր կետերում, ուկրաինական դրոշի գույներով են լուսավորվել պատմական շինությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև ընդունեց՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս հանել իր զորքերը։ 141 երկիր կողմ է քվեարկել, 32-ը։ Ձեռնպահների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՊՀ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները։ Ընդամենը 6 երկիր է կանգնել Ռուսաստանի կողքին՝ նրա հետ դեմ քվեարկելով բանաձևին` Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Մալին, Էրիթրեան ու Նիկարագուան։

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, բացակայել են՝ քվեարկությանը չեն մասնակցել, իսկ Հայաստանը ձեռնպահ երկրների շարքում է եղել։ Մինչ քվեարկությունը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ այս քվեարկությունը կմնա պատմության մեջ:

Մանրամասները տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published.