Բոլորն աչքները տնկել են Սյունիքի վրա, հատկապես, որ դրա առիթը Փաշինյանը տվել է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Բոլորն աչքները տնկել են Սյունիքի վրա, հատկապես, որ դրա առիթը Փաշինյանը տվել է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Ադրբեջանի արածը գազանություն է, վայրենություն, պետք է շտապ բացի ճանապարհը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ե՞րբ փակվեց Լաչինի միջանցքը, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն ասում է՝ Արցախ չկա, ռուս խաղաղապահն էլ ասում է՝ բա ինձ ինչի՞ համար եք կանչել, ես ի՞նչ եմ անում այստեղ»,-ասում է Բագրատյանը:

Զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ամենուրեք ընկալվում է որպես «խառնակիչ անձնավորություն», նրա վարկանիշը բավականին ընկած է և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում.

«Այսօր Հայաստանի վրա ճնշում կա, որ Սյունիքով ճանապարհը դեպի Իրան փակեն, երևի նույնիսկ իրեն ասում են՝ եթե դու չփակես, Ադրբեջանը կփակի, բայց Փաշինյանը պետք է դա թույլ չտա»,-ասում է ՀՀ նախկին վարչապետը:

Ինչ վերաբերում է բանակին՝ Հրանտ Բագրատյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում բանակը հզորացնելու համար։

«Բանակի օրն ասում էր՝ պետք է սկսենք Զինված ուժեր ձևավորել, 5 տարի աշխատել ես, 6-րդ տարին է արդեն սկսվում, մինչև հիմա, ոչինչ չարեցիր, մենակ քանդեցիր: Երբ բանակը չկա, բոլորն աչքները տնկել են Սյունիքը վերցնելու վրա, հատկապես, որ դրա առիթը Փաշինյանը տվել է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published.