Երբ են այս տարի ուտելու «աղի բլիթ»

Երբ են այս տարի ուտելու «աղի բլիթ»

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 4-ին։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։

Աղջիկները, ովքեր ցանկանում են երազում տեսնել իրենց հնարավոր նշանածին, պետք է երեկոյան, տոնից առաջ, քնելուց առաջ աղի բլիթներ ուտեն։ Նրբաբլիթ ուտելուց հետո կարևոր է ոչինչ չուտել և չխմել։ Միայն այդպես կարելի էր երազում տեսնել նշանածին։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։

Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Qahana.am-ի հաղորդմամբ, տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Leave a Reply

Your email address will not be published.