Գիշերը Երևանում դանակահարել են քաղաքապետարանի 2 աշխատակցի

Գիշերը Երևանում դանակահարել են քաղաքապետարանի 2 աշխատակցի

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։45-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Հ․-ն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ  իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 58-ամյա Արայիկ Մ․-ն է։

Պարզվում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Տաշքենդի փողոցի 2/8 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա Վարդան Դ․-ն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառում նշված անձանց, ապա դիմում փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները աշխատում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։

Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.