Թեժ իրավիճակ ԱԺ-ում, Արարատ Միրզոյանի՝ 280 000 $-անոց առանձնատունը. Օրվա հակիրճ լուրերը /03.02/

Թեժ իրավիճակ ԱԺ-ում, Արարատ Միրզոյանի՝ 280 000 $-անոց առանձնատունը. Օրվա հակիրճ լուրերը /03.02/

«Իրավունք» թերթը գրել է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն`Երևանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում։ Ավինյանին ոչ միայն չեն հանդուրժում ՔՊ-ական որոշակի շրջանակներ, այլև նրան սկսել են դիտարկել հավանական մրցակից հենց Նիկոլ Փաշինյանին: Ավինյանը հայտնվել է ՔՊ-ականների խոշորացույցի ներքո։

«Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, շքեղ առանձնատունը գնել են անցած տարի 112 մլն դրամով։ CivilNet-ը, ուսումնասիրելով  կադաստրային փաստաթղթերը, պարզել է, որ Միրզոյանը առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոցում։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published.